Շաբաթվա ամփոփում

Այս շաբաթվա ընթացքում ես կարողացա շատ գիրք կարդալ, քանի, որ ամեն գիշեր գիրք եմ կարդում և ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտը և ցերեկը։ Իմ կարդացած գրքի անունը՝ 《Աշխարհի իմաստուն հեքիաթներ》 է։ Այդ գրքում ինձ դուր եկավ 《 Զույգ մաշիկներ》 հեքիաթը։ Այս շաբաթ մենք ընտանիքով ամեն գիշեր ֆիլմ էինք դիտում և նոր դրանից հետո գնում էինք քնելու։ Իմ նայած ամենալավ ֆիլմերից են։

Լուսին պահպանողը

Թզուկները տանը

Ինձ համար մեկուսացումը հաճելի է, որովհետև մենք ունենք սեփական բակ և կարող ենք դուրս գալ մաքուր օդ շնչելու։ Ես իմ հայրիկի հետ մաթեմատիկա եմ պարապում։ Երեկ իմ եղբոր դասի համար մենք բեմադրություն արեցինք։

Այս շաբաթ ես նաև նոր ընտանեկան նախագիծ եմ սկսել և ինձ միացել են մի քանի ընտանիք։

Թողնել մեկնաբանություն