Շփման ուժ 27.02-3.03

Թեման.Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:                                                                                                                                                                                                              Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Շփման առկայությունը հաստատելու համար պետք է դիտարկենք և բերենք օրինակ

Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է

2.Ինչով է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Նրա արագությունը չի փոփոխվում:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81

Լրացուցիչ առաջադրանք.Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ39-ից մինչև էջ 51

Պատրաստել ուսումնական նյութ Է․Ղազարյանի դասագրքի էջ77և էջ79 <<Հետաքրքիր է իմաալ>․բաժնում գտնվող նյութի վերաբերյալ՝՝Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։

Ֆիզիկա 20.02-24.02

Թեման.Մարմնի կշիռ:

Կրկնել․ նախորդ թեման

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը առաձգական բնույթի ուժ է։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ 

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

Ֆիզիկա 13.02-17.02

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Շատ հաճախ առավոտյան մեր դեմքը և ձեռքերը որոշ ժամանակով դեֆորմացվում են։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ: 

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմիններ կոչվում է ծանրության ուժ

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

7.Հուկի օրենքի ձևակերպում

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ֆիզիկական երևույթները կյանքում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է (հունարեն ֆյուզիս` բառից,որը նշանակում է բնություն):

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Շրջակա աշխարհի երևույթները ուսումնասիրելն է,օրինակ՝ տետրի ընկնելը,ջրատար խողովակներում ջրի հոսքը և այլն:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնության օրենքները:Այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն` դա բնություն է:

Օրինակ՝ աստղերը, մոլորակները, օդը, ջուրը, հողը, հանածոները, բույսերը, կենդանիները և այլն:

4.քննարկել  ինչ է բնությունը

Օրինակ՝ սերմի ծլարձակումը,երկնակամարում արեգակի և Լուսինի դիրքերի փոփոխումը և այլն:

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող  փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Օրինակ՝ սերմի ծլարձակումը,երկնակամարում արեգակի և Լուսինի դիրքերի փոփոխումը ,ջրվեժից գետի ջուրը ներքև է թափվում և այլն:

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

1.աստղագիտություն -որը ուսումնասիրում է տիեզերքը:
2 օդերևութաբանություն — որը ուսումնասիրում է  Երկրի մթնոլորտը:
3 երկրաբանություն — որը ուսումնասիրում է Երկրի ընդերքը:
4 կենսաբանություն — որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմներ:
5 քիմիա- որը ուսումնասիրում է նյութերի փոխակերպումները:

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Օրինակ՝գնդակն,գլոբուսը,թուղթը,գավաթը,տետրը և այլն:

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Այն, ինչից բաղկացած է մարմինը, կոչվում է նյութ:

10.ինչ է մատերիան

Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմինները, բույսերը, կենդանիները, մարդիկ… գիտության մեջ անվանում են մատերիա: